?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Իսլամի հիմնասյուներ

     Իսլամի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հիմնասյուները

         Դրանք են՝

1. Աշ-Շահադա (վկայություն), որ չկա ուրիշ աստվածություն, ով արժանի է խոնարհման բացի Ալլահից և որ Մուհամմադը իր առաքյալն է։

2. Աս-Սալաթ (աղոթք)

3. Ազ-Զաքաթի վճարում (պարտադիր նվիրաբերությունը)

4. Աս-Սաում (Պահք Ռամադան ամսին)

5. Ալ-Հաջի կատարում (ուխտագնացություն) դեպի Մեքքա

Վկայություն, որ չկա ուրիշ աստվածություն, ով արժանի է պաշտամունքի, բացի Ալլահից, և որ Մուհամմադը իր առաքյալն է։

(Լա իլահ իլլա-լլահ ուա Մուհամմադ ռասուլու-լ-լահ)

Վկայության իմաստը կայանում է գիտակցման մեջ, որն ամրագրվում է արտասանության միջոցով, որ Ալլահը միակ և իրական երկրպագության օբյեկտն է։ Նա չունի ընկերակիցներ, մասնակիցներ և գործընկերներ, և որ Մուհամմադը Իր ստրուկն է և առաքյալը, ում առաքելությունը կայանում է Ալլահի խոսքը մարդկությանը փոխանցելու մեջ։

Այս երկու վկայությունները  հիմք են ծառայում, որպեսզի բարի արարքներն ընդունվեն Ալլահի կողմից։  Մարդուց չի ընդունվի իսլամը և ոչ մի ուրիշ բարի գործ, եթե նա չնվիրաբերի իր հավատքը միայն Ալլահին և չհետևի Իր մարգարեին։

Եթե մուսուլմանը բացի Ալլահի խոնարհումից մաքրում է իր հավատքն պաշտամունքի այլ օբյեկտներից, ապա այդ դեպքում իրագործում է վկայությունն այն մասին, որ «Չկա ուրիշ աստվածություն, ով արժանի է խոնարհման բացի Ալլահից»:

Երբ նա հնազանդվում է մարգարեին, ապա դրանով կյանքի է կոչում այն վկայությունը, որ «Մուհամմադը Ալլահի առաքյալն է»։

Աս-Սալաթ (աղոթք )

Աս-Սալաթը պաշտամունքի հատուկ ձև է, որը պետք է կատարվի համաձայն այն բանի, թե ինչպես է սովորեցրել Մուհամմադը. որոշակի ժամին և խիստ հստակեցված ձևով։

Իսլամը կարգադրում է կատարել 5 պարտադիր աղոթք, որից մի մասը կատարվում է օրվա լուսավոր ժամերին, իսկ մյուս մասը՝ մութ։

Աղոթքի անվանումները

  1. Ալ-Ֆաջր (առավոտյան աղոթք)
  2. Ազ-Զուհր (կեսօրի աղոթք)
  3. Ալ-Ասր (երեկոյան աղոթք)
  4. Ալ-Մաղրիբ (մայրամուտի աղոթք)
  5. Ալ-Իշա (գիշերային աղոթք)

Աղոթքը հանդիսանում է մարդու սրտի մաքրման, հանգստության, գիտակցության ուժեղացման, մարմնի սթափվելու և ալարկոտության վերացման պատճառ։ Աղոթքը վահան է, որը պաշտպանում է իր տիրոջը մեղքերից և անպատկառությունից, այն նաև մուսուլմանների միավորման պատճառ է հանդիսանում։ Բայց, ամենակարևորը, աղոթքի միջոցով ստրուկը միշտ կապ է պահպանում իր Տիրոջ՝ Ամենաբարձյալ Ալլահի հետ։ Աղոթքը կարող է կատարվել ցանկացած ծիսական մաքուր վայրում, սակայն ուրբաթ օրվա Ազ-Զուհրը նախընտրելի է անցկացնել մզկիթում՝ ուրիշ մուսուլմանների հետ միասին։ 

Զաքաթի վճարում

Ալլահին խոնարհվելու այս տեսակը կատարվում է ունեցվածքի մի մասի պարտադիր նվիրաբերմամբ այն մարդկանց, ով դրա կարիքն ունի։ Իսլամը հստակեցնում է այն մարդկանց տեսակն, ում կարելի է զաքաթ տալ։ Մուսուլմանը պետք է իր ունեցվածքի շատ փոքր մասը, որը սահմանված է շարիաթով, բաժանի այն մարդկանց, ով դրա կարիքն ունի՝ աղքատներին, հաշմանդամներին և այլ մարդկանց, ով օգնության անհրաժեշտություն է զգում։
Զաքաթի վճարման արդյունքում մարդն ազատվում է հոգու ագահությունից, եսասիրությունից, նախանձից և օգնում է այլ մուսուլմաններին։

 

Աս-Սաում (Պահք Ռամադան ամսին)

Ռամադան ամսվա ցերեկային ժամերին մուսուլմանին արգելվում է խմիչքի և սննդի ընդունումը, ինպես նաև սեռական կապի մեջ մտնելը, ծխելը, թղթախաղ խաղալը։ Պահքը պետք է պահվի լուսաբացից մինչև մայրամուտ։ Այն պետք է շարունակվի ամբողջ Ռամադանի ընթացքում։ Պահք թույլատրվում է չպահել հղի կանանց, հիվանդ մարդկանց և զինծառայողներին:
Սաումը մաքրում է մուսուլմանի սիրտը, դաստիարակում է իր հոգին, հետ է վարժեցնում մանրուքների հանդեպ կարիքից, սովորեցնում է դիմանալ զրկանքներին և դժվարություններին, թողնել երկրային բարիքների հանդեպ կապվածությունը հանուն Ալլահի գոհունակության։

Պահքը սովորեցնում է ազնիվ լինել և զգալ, որ Ալլահը միշտ հետևում է մարդուն։ Այն ուժեղացնում է մարդու հոգու ներուժը, ինպես նաև մարդու առողջությունը։ Պահքը տևում է 30 օր, իսկ Ռամադանից հետո սկսվում է պահքի ավարտին նվիրված 3 օրյա տոնը (իդ ալ-ֆիթր)։

Հաջի (ուխտագնացություն) կատարում դեպի Մեքքա

Ցանկացած մուսուլման կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է կատարի հաջ դեպի Ալլահի Տուն, եթե նա այդ հնարավորությունն ունի։

Գոյություն ունեն ուխտագնացության մի քանի տեսակներ.

Պարտադիր՝ Հաջջ ալ-իֆրադ, Ումրա (փոքր հաջ), Հաջջ աթ-թամաթուա, կամ բոլոր այս տեսակների համատեղումը՝ հաջջ ալ-կիրան։

Ուխտավորների հատուկ հագուստը կոչվում է իհրամ։ Իհրամը հագնում են հատուկ հատկացված տարածքում՝ Մեքքայի մոտակայքում։ Այդ տարածքը գտնվում է Քաաբայից որոշակի հեռավորության վրա։ Եթե ուխտավորը ուխտագնացությունը կատարում է ինքնաթիռով, ապա նա հագնում է իհրամը մինչև թռիչքը։

Իսլամի համաձայն Հաջ կատարելու պատմությունը սկսվում է Ադամից և Խևայից (Եվա), երբ նրանք, վտարվելով դրախտից, կանգնեցին Արաֆաթ լեռան վրա։ Արարողության մյուս մասը կապվում է Իբրահիմի (Աբրահամ) զոհաբերության արարողության հետ, երբ Իբրահիմը Ալլահի կամոք կատարեց կենդանու զոհաբերությունը։

Զոհաբերության  տոնը կատարվում է Զու-լ-Հաջ ամսվա 10-րդ օրը և կոչվում է Այդ ալ-Ադհա (թուրքերեն – Կուրբան բայրամ)։ Հաջը տալիս է շատ օգտակար պտուղներ ինպես այս կյանքում, այնպես էլ Հաջորդում։ Հաջի ընթացքում ամբողջ աշխարհից մուսուլմանները հանդիպում են, ծանոթանում միմիանց հետ, միասնական դառնում։ Հաջը հանդիսանում է նաև ջիհադի տեսակներից մեկը։


Աղբյուրներ՝ Մուհամմադ իբն Իբրահիմ ալ-Համադ- «Ռասաիլ ֆի-լ-Ակիդա»։

                   Ислам: Энциклопедический словарь




Թարգմանեց՝ Գ. Հակոբյանը

Profile

armislam
Գևորգ Հակոբյան

Latest Month

September 2014
S M T W T F S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    

Tags

Powered by LiveJournal.com
Designed by yoksel