Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Ֆալսաֆա

hart_joe_640

(Նկարում պատկերված Աբու Նասր Մուհամմադ իբն Տարհան ալ-Ֆարաբին)


Ֆալսաֆա տերմինով միջնադարյան մուսուլմանական գրականության մեջ մատնանշում էին այն մտածողների փիլիսոփայությունը, ովքեր հենվում էին փիլիսոփայելու անտիկ մոդելի վրա և անվանվում էին ֆալասիֆա (եզ. թ. ֆայլասուֆ), ինչպես նաև հենց անտիկ փիլիսոփայությունը:
Ի հակադրություն կրոնական գիտություններին, որոնք հիմնված էին «փոխանցման» վրա (ուլում նակլիյա), ֆալսաֆայի մեջ մտնող գիտությունները կոչվում էին «ռացիոնալ» և հիմնված էին բանականության վրա (
ուլում ակլիյա): Առարկայի հետազոտության և դրա մեթոդի տեսանկյունից ֆալսաֆան միավորվել է քալամի հետ: Քալամը գնում էր դեպի փիլիսոփայական անկախ գիտելիք Ղուրանի սիմվոլիկ-ալեգորիկ մեկնաբանման միջոցով, իսկ ֆալսաֆան շարժվում էր հակառակ ուղղությամբ. ելնելով տեսական նախադրյալներից, որոնք ընդունվում են որպես հավաստի, այն ստացված եզրակացությունները բերում էր Սուրբ գրքի հետ համապատասխան, որը դարձյալ ենթարկվում էր սիմվոլիկ-ալեգորիկ մեկնաբանմանը:
Մուսուլմանական աշխարհում փիլիսոփայական անտիկ մոդելների տարածումը պայմանավորված էր 8-րդ դարին սկսված «թարգմանչական շարժմամբ», որը ակտիվորեն շարունակվեց նաև հաջորդ դարում հատկապես Բաղդադում 832 թվականին ալ-Մամուն խալիֆի կողմից «Իմաստության տան» ստեղծումից հետո: Թարգմանչական գործունեության արդյունքում, որում մեծ դեր են խաղացել սիրիացի գիտնական-նեստորականները, մուսուլման գրքասերները մերվեցին հելլենիստական փիլիսոփայական գաղափարներին, որոնցից հատկապես պետք է նշել Պլատոնի, Արիստոտելի, նեոպլատոնականների, ստոիկների և նեոպյութագորականների աշխատությունները: Մուսուլմանական արևելքում ֆալսաֆայի խոշորագույն ներկայացուցիչները եղել են Աբու Յուսուֆ Յակուբ իբն Իսհակ ալ-Քինդին (8-
9-րդ դարեր), Աբու Բաքր Մուհամմադ իբն Զաքարիա առ-Ռազին (9-10-րդ դար), Աբու Նասր Մուհամմադ իբն Տարհան ալ-Ֆարաբին (9-10-րդ դար), Աբու Ալի ալ-Հուսայն իբն Աբդալահ Իբն Սինան (10-11-րդ դար), իսկ արևմուտքում (Անդալուս և Հյուսիսային Աֆրիկա)՝ Աբու Բաքր Մուհամմադ իբն Բաջան (11-12-րդ դար), Աբու Բաքր Մուհամմադ իբն Աբդ ալ-Մալիք Իբն Տուֆեյլը (12-րդ դար) և Աբու ալ-Վալիդ Մուհամմադ իբն Ահմադ Իբն Ռուշդը (12-րդ դար):
Ֆալսաֆայի զարգացման վաղ փուլում, երբ ֆալասիֆաները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում բնական գիտություններին առնչվող խնդիրներին, նրանց վերաբերմունքը կրոնին բնորոշվում էր կամ մարգարեական գիտելիքի՝ փիլիսոփայականի նկատմամբ առավել լինելով (ալ-Քինդի) կամ մարգարեների՝ որպես խաբեբաների բաց քննադատությամբ (
Աբու Բաքր առ-Ռազին և աշակերտ ալ-Քինդին, Ահմադ իբն ատ-Տայիբ աս-Սարահսին):
Սկսած ալ-Ֆարաբիից՝ կրոնը սկսեց դիտարկվել նրանց կողմից որպես կարևոր «քաղաքական արվեստ» (
սինաա սիասիա), որը կարգավորում էր մարդկանց միջև բարոյական-իրավական հարաբերությունները: Նման դիրքը սահմանվում էր այն մասին համոզմունքով, որ ֆալսաֆան կարող է լինել միայն ոչ մեծաթիվ ինտելեկտուալ էլիտայի, «ընտրյալների»՝ խասսայի սեփականություն, մինչդեռ հասարակությունը իր հերթին բաղկացած է «լայն հանրությունից», «ամբոխից» (ալ-ամմա, ալ-ջումհուր), որը ընդունակ չէ կոնցեպտուալ մտածողությանը: Ֆալսաֆայի և կրոնի հարաբերակցության մասին հարցի լուծման տեսական հիմք էր համարում ուսմունքը, որ մարդիկ իրենց բնությամբ կարող են բարձրանալ կամ մինչև պոետիկ և հռետորական դատողություններ կամ սոփեստական և դիալեկտիկական կամ մինչև անհերքելի դատողություններ: Անհերքելի դատողություններ, որոնք հիմնված են հավաստի հղումների վրա, հատուկ են ֆալսաֆային, պոետիկ և հռետորական դատողությունները, որոնք նպատակ ունեն համոզել լսողին քարոզների և նման ասվածների միջոցով, բնորոշ են կրոնին, իսկ դիալեկտիկական դիտարկումները և սոփեստիկան բնորոշ են քալամին: Ճշմարտությունը, ֆալասիֆայի համաձայն, կարող է բացվել միայն անհերքելի դիտարկումների, այսինքն ֆալսաֆայի միջոցով, պոետիկ և հռետորական դատողությունների նպատակը զուտ պրակտիկ է, այդ պատճառով ճշմարտության հետ էական առնչություն չունի. դիալեկտիկական դատողություններն ունեն այն ուսուցողական արժեքը, որը զրույց-քննարկման մեջ հնարավոր է հայտնաբերել համընդհանուր ճանաչում ունեցող դրույթների հավաստիությունը, սակայն այս դատողությունները իրենք իրենցով հավաստի գիտելիք ունակ չեն տալ, այսպիսով ճշմարտությանը չեն կարող բերել նաև սոփեստական դատողությունները: Կրոնը և ֆալսաֆան միավորում է այն, որ նրանց ուսումնասիրման առարկան են կեցության սահմանային հիմունքները, սակայն մեկնաբանման մեթոդները տարբերվում են, իսկ դրանց մերձությունը զուտ անվանական է. ալ-Ֆարաբիի խոսքերով՝ կրոնը ֆալսաֆայի խորթ դուստրն է, իսկ Իբն Ռուշդի խոսքերով՝ կաթնային քույրը:
Ֆալսաֆան գլխավորապես ներկայացված էր փիլիսոփա-պերիպաթետիկների կողմից, որոնք հենվում էին տրամաբանության, ֆիզիկայի, մետաֆիզիկայի և Արիստոտելի էթիկայի վրա, իսկ քաղաքականության մեջ (
«իդեալական պետության», «բարեպաշտ առաքինի քաղաքի» մասին ուսմունք) օգտագործվում էր Պլատոնի «Պետությունը»: Ալ-Ֆարաբիի մոտ Արիստոտելի մետաֆիզիկան լրացվում է էմանացիայի՝ որպես իդեալական հասարակության «իդեալական կրոնի» հիմքի  նեոպլատոնական կոնցեպցիայով: Իբն Սինայի մոտ կիրառվում են էմանացիայի սիմվոլները, իսկ աստվածային ինքնադրսևորման մեջ սուֆիական «գիոսիսի» սիմվոլները: Ի տարբերություն ալ-Ֆարաբիի և Իբն Սինայի՝ մուսուլմանական արևմուտքի ֆայլասուֆները չէին ընդունում ֆալսաֆայի և կրոնի միջև նման կամուրջների անցկացումը: Այնուամենայնիվ նրանք էլ անհրաժեշտ էին համարում իսլամի հիմնական դոգմաների և պատկերացումների ճանաչումը, որոնք նրանց տալիս էին սիմվոլիկ-ալեգորիկ մեկնաբանություն. Աստված՝ գոյի սահմանային միասնությունն է, հրեշտակները՝ տիեզերական բանականություններ և ոգիներ են, որոնք իրենց հերթին խորհրդանշում են տիեզերական ոլորտների շարժման սկիզբն ու օրինաչափությունը, անդրշիրիմյան աշխարհը՝ աբստրակտ, մատերիայից զուրկ էությունների աշխարհ է, որոնց ճանաչման հիմքում ընկած են բարձրագույն ինտելեկտուալ երջանկությունը և անմահությունը:
Ֆալսաֆան իր զարգացման ընթացքում ենթարկվում էր ավանդապահների կշտամբանքներին: 12-13-րդ դարերում մուսուլմանական աշխարհի արևելքում տեղի է ունենում դրա մերձեցումը քալամի հետ մի կողմից, սուֆիզմի հետ՝ մյուս կողմից: Իրանում ֆալսաֆայի ավանդույթները (
հատկապես Իբն Սինայի գաղափարները) պահպանվեցին Իբն Արաբիի սուֆիզմի և աս-Սուհրավարդիի իշրակիզմի հետ համադրությամբ մինչև նոր ժամանակները:
Ֆալսաֆայի ժառանգության նկատմամբ ժամանակակից մուսուլման հեղինակների վերաբերմունքը տատանվում է
սկսած դրա ուղիղ ժխտումից՝ որպես իսլամական աշխարհայացքին խորթ երևույթ (Սայյիդ Քուտբ) մինչև դրա ճանաչումը որպես այն բանի վկայություն, որ իսլամը միշտ խրախուսել է աշխարհի ճանաչումը (Ուսման Ամին):



Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը և Գ. Հակոբյանը

Աղբյուրները՝ Ислам. Энциклопедический словарь
                          Фролова Е. – История средневековой арабо-мусульманской философии
                          Петрушевский И. – Ислам в Иране

Tags: Ֆալսաֆա
Subscribe

  • Մաուլիդ ան-Նաբի (մարգարեի ծնունդը)

    Այսօր ողջ աշխարհի մուսուլմանները նշում են Մուհամմադի ծննդյան օրը՝ Մաուլիդ ան-Նաբին ( مَوْلِدُ النَّبِي ) : Մաուլիդ ան-Նաբին…

  • Մեկնաբանությունը

    1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments