Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Ազան և իկամա

IMG_3981


Մուհամմադն ասել է. «Եթե եկել է աղոթքի ժամանակը, թող ձեզանից մեկը կարդա ազան, իսկ ամենաարժանավորը լինի ձեր իմամը» (հադիսը բերված է ալ-Բուխարիի և Մուսլիմի մոտ): Եվ ցույց տալով թե ինչքան խրախուսելի է ազանի ընթերցումը, ընդգծեց. «Եթե մարդիկ իմանային, թե ինչքան շատ սաուաբա (պարգևատրում) կա ազանի ընթերցման և աղոթքի ժամանակ առաջին շարքում կանգնելու մեջ և չէին գտնի այլ միջոց այդ իրավունքը նրանցից որևէ մեկին հանձնելու բացի վիճակահանությունից ապա կդիմեին նրան: (Հադիսը բերված է ալ-Բուխարիի և Մուսլիմի մոտ):

Բոլոր մզկիթներում ուրբաթօրյա հինգ պարտադիր աղոթքների ժամանակ ազանի և իկամայի ընթերցումը մուսուլմանական իրավունքի բոլոր գիտակների կարծիքո տղամարդկանց համա «սուննա մուաքքադա» հանդիսանում: Այսինքն ինչպես ազանի, այնպես էլ իկամայի կատարումը պարտադիր է: Աղոթքից առաջ դրանք չարտասանելը քննադատելի է, բայց մեղք չի հանդիսանում: Ինչ վերաբերում է արևի խավարման ժամանակ արվող նամազի, տոնական և հուղարկավորության աղոթքների ժամանակ դրանց կոլեկտիվ կատարման դեպքում ազանի փոխարեն ասվում է «աս-սալաթու-լ-ջամիան»: Աղոթքի ժամանակ կանանց կողմից ազանի և իկամայի ընթերցումը կշտամբելի է:

Այսիպիսով, ազանը (أذان) կոչ է մարդկանց հերթական պարտադիր աղոթքը կատարելու համար: Այն ազդարարում է աղոթքի սկիզբը: Այ մուազզինի կողմի (مؤذن) արտասանվում է բարձր ձայնով, համապատասխան ժամի գալուց հետո: Ազանի ժամանակ մուազզինի ձեռքերը պետք է կպնեն ականջների բլթակներին, իսկ հայացքը շրջված լինի դեպի Կիբլա (Մեքքայի ուղղությամբ): Ազանից հետո ընթերցվում է աղաչանքը՝ դուան, որն իր մեջ ներառում է սալաուաթը (صلوة - օրհնությունը) ւղղված Մուհամմադին, նրա ընտանիքին և զինակիցներին: Ազանի ընթերցումից մի քանի րոպե անց՝ աղոթքից առաջ ընթերցվում է իկաման: Այսպիսով իկաման (إقامة) ֆարդի (فرض - պարտականություն) կատարելուց անմիջապես առաջ իրականացվող կոչն է:

Եթե ազանը ընթերցվել է քաղաքի կամ շրջանի մզկիթներում, ապա մզկիթ չեկած մարդկանց համար ազանի ընթերցումը պարտադիր չէ բնակարաններում: Նրանց բավական է ընթերցել իկաման: Դա ասում են բոլոր ալիմները, բացի շաֆիներից: Վերջիններիս մոտ նույնիսկ այս դեպքերում է ազանի ընթերցումը ցանկալի:

Ազանի տեքստը՝

الله اكبر الله اكبر – Ալլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (2 անգամ)
أشهد أن لا إله إلا اللهՎկայում եմ, որ չկա աստվածություն Ալլահից բացի (2 անգամ)
أشهد أن محمدا رسول اللهՎկայում եմ, որ Մուհամմադը Ալլահի մարգարեն է (2 անգամ)
حي على الصلاةՇտապե՛ք աղոթքի (2 անգամ)
حي على الفلاحՇտապե՛ք փրկվել (2 անգամ)
الصلاة خير من النومԱղոթքը քնելուց լավ է (2 անգամ)
الله اکبر الله اکبرԱլլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (1 անգամ)
لا إله إلا اللهՉկա աստվածություն Ալլահից բացի (1 անգամ)


(Շեղատառերով նշված հատվածը ընթերցվում է միայն առավոտյան աղոթքի ժամանակ)



Իկամայի տեքստը ազանի տեքստից տարբերվում է նրանով, որ վերջամասում ասվում
قد قامات الصلاة"


Կանգնե՛ք աղոթելո նախադասությունը:


Հետաքրքիր փաստեր.


1. Առաջին ազանը ընթերցվել է Մուհամմադի օրոք Մադինայում Բիլալ իբն Ռաբահի կողմից, ով էլ համարվում է առաջին մուազզինը:


2. «Շտապե՛ք աղոթքի» նախադասությունը ասելիս մուազզինը գլուխը թեքում է աջ, իսկ «Շտապե՛ք փրկության» նախադասությունը ասելիս՝ ձախ:


3. Շիաները արտասանում են նաև
"أشهد أن عليا ولي الله" (Վկայում եմ, որ Ալին Ալլահի փոխանորդն է) և "خیر علی خير العمل"(Շտապե՛ք բարի գործ կատարելու): Զեյդիականներն ավելացնում են միայն երկրորդը:


4. 1920-30-ական թվականներին Թուրքիայում Աթաթուրքի կառավարությունը պնդում էր արաբերենով ազանի՝ թուրքերեն տարբերակով փոխելու վրա: Սակայն 1950 թվականին ընդդիմության հաղթանակից հետո այս փոփոխությունը մերժվեց: Համարվում էր, որ թուրքերենով օգտագործվող ազանը հակասում էր այն հադիսին, որը պնդում էր, որ արաբական տեքստը թարգմանվելուց չի պահպանում իր իմաստը:



Աղբյուրները՝ mumkin.narod.ru
                           ru.wikipedia.org

                          Ислам. Энциклопедический словарь



Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը և Գ. Հակոբյանը

Tags: Ազան և իկամա
Subscribe

  • Սուֆիզմ. Իշրաք տերմինի նշանակությունը

    «Իշրաք» բառի արմատը` աշրաքա ( أشرق ) արաբերենից թարգմանաբար նշանակում է փայլել, լույս տալ, լուսավորել կամ ճառագայթել: Այն…

  • Մեկնաբանությունը

    1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 4 comments