Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Մաուլիդ ան-Նաբի (մարգարեի ծնունդը)

3410617_8173141_n


Այսօր ողջ աշխարհի մուսուլմանները նշում են Մուհամմադի ծննդյան օրը՝ Մաուլիդ ան-Նաբին (مَوْلِدُ النَّبِي):

Մաուլիդ ան-Նաբին սովորաբար նշվում է մուսուլմանական օրացույցի երրորդ ամսվա՝ Ռաբիալ-Ավվալի (رَبِیع الأَوَّل) 12-րդ օրը: Մուսուլմանական որոշ երկրներում այն շատ ճոխ է նշվում. քաղաքներում կախվում են Ղուրանի տարբեր այաթներով պաստառներ, մզկիթներում հավաքվում են մարդիկ, երգվում են կրոնական երգեր (նաշիդներ), տեղի են ունենում աստվածաբանների ելույթներ:


Առաջին անգամ Մաուլիդը սկսեց տոնվել Մուզաֆֆար Ադ-Դին իբն Զաին Ադ-Դինի օրոք: Վերջինս սիրիական Իրբիլ բնակավայրի կառավարիչն էր 12-րդ դարում: Առաջին Մաուլիդը նշելու համար նա հավաքեց հայտնի գիտնականներին և սուֆիներին, ովքեր հադիսների մեծ գիտակներ էին:


Մեր օրերում Մաուլիդ ան-Նաբին լայնորեն նշվում է Սիրիայում, Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում և այլ մուսուլմանական երկրներում: Պակիստանում այն պաշտոնական տոն է համարվում և նշվում է երեք ոչ աշխատանքային օրերի ընթացքում:

Մաուլիդի ժամանակ ընթերցվում են աղոթքներ և Ալլահին հիշատակող խոսքեր, փառքի խոսքեր են հնչեցվում Մուհամմադին, ինչպես նաև ընթերցումներ են կատարվում նրա կյանքի մասին: Մաուլիդի ժամանակ ընդունված է ուրախություն արտահայտել Մուհամմադի այս աշխարհ գալուն, երախտագիտության խոսք հայտնել Բարձրյալին դրա համար, աղոթել, աղքատներին ողորմություն բաժանել և բարի գործեր կատարել:

Եգիպտոսում և որոշ արաբական երկրներում այս տոնը սիրված է հատկապես երեխաների կողմից: Ամենուրեք հայտնվում են դրոշակներով զարդարված տաղավարներ, որտեղ վաճառում են տարբեր չափսերի շաքարից պատրաստված տիկնիկներ՝ «արուսաթ ան-նաբի» (
عروسة النبي՝ Մարգարեի հարս) և շաքարից պատրաստված ձիեր (حصان, «հիսան»): Մեծ տարածում ունի նաև հատուկ այդ տոնի համար նախատեսված անուշեղենի վաճառքը:




Պատրաստեց՝ Ն. Գաբրիելյանը

Tags: Մաուլիդ ան-Նաբի (մարգարեի ծնունդը)
Subscribe

  • Մեկնաբանությունը

    1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Սուֆիզմ. Իշրաք տերմինի նշանակությունը

    «Իշրաք» բառի արմատը` աշրաքա ( أشرق ) արաբերենից թարգմանաբար նշանակում է փայլել, լույս տալ, լուսավորել կամ ճառագայթել: Այն…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments