Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Հալալ և հարամ

halal-dan-haram

Հալալը (արաբ. حلال՝ թույլատրված, օրինական) իսլամական իրավունքում թույլատրված իրերն ու գործողություններն են: Հալալի օրինակ են հանդիսանում ամուսնությունները, սննդի մեջ ձկան օգտագործումը, շարիաթի օրենքների համաձայն անցկացված առևտրային գործարքի արդյունքում ստացած եկամուտը և այլն:
Մուսուլմանական կենցաղում «հալալ» ասելով սովորաբար հասկանում են կենդանական միսը, որի օգտագործումը չի խախտում իսլամական սննդային արգելքները: Ինչպես արդեն նշվեց, հալալը վերաբերում է մարդկային կյանքի գրեթե բոլոր բնագավառներին. սնունդ, հագուստ, զարդեղեն, կոսմետիկա, անձնական հիգիենա, հանգիստ, ֆինանսական ոլորտ, շրջակա միջավայր, մարդկային հարաբերություններ, ունեցվածքի տնօրինում և այլն:

Հալալը Ղուրանում.


Ինչ վերաբերում է հալալին սննդի տեսանկյունից, ապա Ղուրանում հստակորեն թվարկվում են մթերքի այն տեսակները, որոնց օգտագործումն արգելված է իսլամում: Դրանց վերաբերում են սատկած կենդանու, խոզի, խեղդամահ արված կենդանու միսը:
«Ձեզ արգելված է
(ուտել) սատկած կենդանու միսը, արյունը, խոզի միսը, ինչպես նաև այն ամենը, ինչը մորթվել է առանց Ալլահի անունը հիշատակվելու, խեղդամահ արված, փայտերով ծեծված, բարձրությունից ընկնելիս սատկած, եղջյուրներով սպանված, գիշատիչ կենդանու կողմից սպանված կենդանու միսը, (եթե դուք չմորթեք դրանք համաձայն կարգադրությունների), և այն ինչը մորթված է (հեթանոսական) զոհասեղանների վրա:
Ձեզ արգելված է նաև կանխագուշակել ապագան: Այս ամենը անպարկեշտություն է: Իսկ եթե (ձեզանից) որևէ մեկը սովից տանջվելով, այլ ոչ թե մեղքին հակված լինելով հարկադրված լինի (ուտել արգելվածը), (ներում կստանա) Ալլահից, չէ՞ որ նա ներողամիտ է և գթասիրտ» (5:3):



Հարամ
Իսլամական իրավունքում հարամ
(արաբ. حرام՝ մեղսագործ) են կոչվում արգելված իրերն ու արարքները: Այս բոլոր արգելքները հիմնված են իսլամական սկզբնաղբյուրներից ելնող պարզ և անվիճելի ապացույցների վրա: Այս ապացույցներն են հանդիսանում Ղուրանի այաթները և հադիսները (մութավաթիր և ահադ): Սակայն ահադ-հադիսների տվյալները չեն հանդիսանում անվիճելի ապացույցներ դավանաբանական հարցերում: Բայց կարող են օգուտ տալ իրավական հարցերի լուծման մեջ: Հանաֆիական մազհաբում արգելքի վերաբերյալ բոլոր ապացույցները դուրս են բերվում միայն Ղուրանի այաթների անվիճելի տվյալների, մութավաթիր-հադիսների և մաշհուր-հադիսների հիման վրա: Այս մազհաբում արգելող ֆետվաները չեն տրվում ահադ-հադիսների հիման վրա, քանի որ վերջիններիս մեջ կարող են առկա լինել կասկածի տարրեր: Իսկ կասկածելիի հիման վրա նման ֆետվաներ արգելվում է տալ, քանի որ Ղուրանում ասվում է «Ձեր շուրթերով մի արտաբերեք սուտը՝ պնդելով, որ այս թույլատրելի է և այն արգելված է և իզուր մի հիշատակեք Ալլահին, այլապես չեք ստանա բարեհաճություն Նրա կողմից» (16:116):

Արգելքը կարող է արտահայտված լինել հետևյալ կերպով.

1. Բառացիորեն.
«Ձեզ արգելված է (ուտել) սատկած կենդանու միսը, արյունը, խոզի միսը, ինչպես նաև այն ամենը, ինչը մորթվել է առանց Ալլահի անունը հիշատակվելու, խեղդամահ արված, փայտերով ծեծված, բարձրությունից ընկնելիս սատկած, եղջյուրներով սպանված, գիշատիչ կենդանու կողմից սպանված կենդանու միսը, (եթե դուք չմորթեք դրանք համաձայն կարգադրություններին), և այն ինչը մորթված է (հեթանոսական) զոհասեղանների վրա:
Ձեզ արգելված է նաև կանխագուշակել ապագան: Այս ամենը անպարկեշտություն է: Իսկ եթե (ձեզանից) որևէ մեկը սովից տանջվելով, այլ ոչ թե մեղքին հակված լինելով հարկադրված լինի (ուտել արգելվածը), (ներում կստանա) Ալլահից, չէ՞ որ նա ներողամիտ է և գթասիրտ» (5:3):

2. Թույլատրվածի մերժմամբ. «Այսուհետ քեզ չի թույլատրվում նոր կանանց վերցնել, ինչպես նաև փոխել նախկիններին այլոց հետ, եթե նույնիսկ հիացած ես նրանց գեղեցկությամբ, բացի անազատներից» (33:52):

3.
Կարգադրությամբ վերապահվել ինչ-որ բանից. «Խուսափեք անհավատարմությունից (շնանալուց), քանի որ այն մաղձ է և գարշելի ուղի» (17:32):

4. Որևէ գործողությունների արգելմամբ. «Օ դուք, ովքեր դավանեցիք: Արբեցնող ըմպելիքը, մայսիրը, քարե զոհասեղանների վրա արված զոհաբերությունները և սլաքներով գուշակությունները շայտանի կողմից ներշնչված գործողություններ են» (5:90):


Հարամը լինում է երկու տիպի.

ա. Հարամ բիզաթիհի
(حرام بذاته). Սրանք ըստ էության արգելված իրերն ու արարքներն են. Շնանալը, սպանությունը, գողությունը և այլն
բ. Հարամ լիղեյրիհի
(حرام لغيره). Մեղքին բերող արարքները կամ իրերն են: Օրինակ արգելված է նայել կնոջ մարմնի բաց մասերին, քանի որ դա կարող է բերել անհավատարմությանը (շնանալուն), որն էլ, ըստ էության, մեղք է հանդիսանում: Արգելվում է զբաղվել վաշխառությամբ:



Թարգմանեց՝ Ն. Գաբրիելյանը


Աղբյուրները՝ Ислам. Энциклопедический словарь
                        Петрушевский И. – Ислам в Иране

                        Հովհաննիսյան Ն. – Արաբական երկրների պատմություն, հատոր I

Tags: Հալալ և հարամ
Subscribe

  • Մեկնաբանությունը

    1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Սուֆիզմ. Իշրաք տերմինի նշանակությունը

    «Իշրաք» բառի արմատը` աշրաքա ( أشرق ) արաբերենից թարգմանաբար նշանակում է փայլել, լույս տալ, լուսավորել կամ ճառագայթել: Այն…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments