Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Հուրուֆիյականություն

a

Հուրուֆիականությունը շիական միստիկ ուղղություն է, որը հիմնադրվել է պարսիկ սուֆի Ֆազալլահ Աստարաբադիի կողմից՝ 14-րդ դարի վերջում: Ֆազալլահը դեռ մանկուց հակված է եղել միստիկային եւ ասկետիզմին, 18 տարեկանում հաջ է կատարել դեպի Մեքքա: Ավելի ուշ Աստարաբադին հայտնի է դարձել երազներ մեկնաբանելու ունակությամբ, եւ ըստ նրա կենսագիրների՝ հասկանում էր թռչունների լեզուն, Ղուրանի հետ մեկտեղ իմացել է նաեւ հուդայականների եւ քրիստոնյաների սուրբ գրությունների մասին: Իր երազներից մեկում նա տեսնում է չորս հայտնի միստիկների՝ Իբրահիմ իբն Ադհամին, Բայազիդ ալ-Բիսթամիին, Սահլ ատ-Տութարիին եւ ալ-Բահլուլին: Աստարաբադին համոզվում է, որ իրեն հայտնություն է տրվել եւ 1386թ.-ից սկսում է հանդես գալ «նոր հայտնության» քարոզով: Երկար ժամանակ քարանձավում ասկետիկ կյանք վարելուց հետո իրեն հայտարարում է Մահդի մարգարե: Նրա առաջին հետեւորդները եղան արհեստագործներ եւ դերվիշներ Խորեզմից, Խորասանից եւ Իսֆահանից: Սկզբնական փուլում նա հայտնի դարձավ նրանով, որ իր հետեւորդներին թույլ էր տալիս ուտել շարիաթով արգելված կերակուրներ: Ժամանակակիցների համաձայն՝  նա ապարդյուն կերպով փորձում էր իր ուսմունքի կողմը գրավել նվաճող Լենկթեմուրին, եւ նրա որդի Միրան Շահին: Տեղի իրավաբանների սադրանքով Ֆազալլահը մեղադրվեց Լենկ Թեմուրի կողմից հավատի եւ պետության առաջ բամաթիվ ծանր մեղքերի մեջ եւ թաքնվեց Շիրվանում: Այնտեղ էլ ձերբակալվեց Միրան շահի կողմից, տեղափոխվեց Ալանջաքի ամրոց՝ Նախճավանի մոտ, եւ 1394-ին կամ 1401-ին մահապատժի  ենթարկվեց:
15-րդ դարի սկզբում հուրուֆիյական ուսմունքը տարածվեց Իրանում, Ադրբեջանում, Սիրիայում, Թուրքիայում: Ամրոցը, որտեղ մահապատժի է ենթարկվել Ֆազալլահը, դարձել է նրա հետեւորդների ամենամյա ուխտագնացության վայր: Իսկ Միրան շահին նրանք անվանեցին «Մարան Շահ»՝ «Օձ թագավոր»: Ուխտագնացության արարողությունն ուղեկցվում էր քարերով հարվածելով կրակին, որը համարվում է սատանայի ծնունդ:
Հուրուֆիյական ուսմունքը ձեւավորվել է իսմայիլականության ազդեցության ներքո՝ հատկապես ժամանակի ցիկլիկության տեսության եւ «ներքին» եւ «արտաքին» ասպեկտների բաժանելու սկզբունքի: Հուրուֆիյական ուսմունքի «ներքին» ասպեկտ է համարվում մարդու մեջ աստվածահայտնության գաղափարը, որն իրականանում է 3 ձեւով՝ մարգարեություն, սրբացում եւ աստվածահայտնություն: Մուհամմադը «մարգարեների կնիքն» էր, իսկ սրբացման փուլը ավելի կատարյալ է՝ համեմատած մարգարեությանը, սրբերից առաջինը համարվում է Ալի իբն Աբի Տալիբը, իսկ վերջինը՝ շիական 11-րդ իմամ Հասան ալ-Ասքարին: Դրսեւորման (մանիֆեստացիայի, զուհուր) փուլը սկսվում է Ֆազալլահ Աստրաբարդիյով, ով համարվում է առաջին աստվածացածը:
Տառերի՝ «հուրուֆ» միստիկ նշանակությունը հուրուֆիյական ուսմունքի «արտաքին» ասպեկտի հիմնական եւ հուրուֆիյականների գլխավոր տարբերակիչ կողմն է, որտեղից էլ առաջացել է նրանց անվանումը: Տառերի միստիկան հուրուֆիականների մոտ հասցվել է ծայրահեղության: Արարման յուրաքանչյուր ակտը համարվում է «խոսող լեզու», քանի որ ամեն ինչ արարվում է խոսքի միջոցով, որը դրսեւորվում է բառերով, իսկ վերջինս կազմված է հնչյուններից, որոնք նույնացվում են տառերի (հուրուֆ) հետ: Ուսմունքի էությունը մարդու՝ աստվածային սկզբի մասին գաղափարն է: Աստված կարող է ձեւավորվել միայն մարդու մեջ՝ միայն աստվածային անհասանելի էության՝ նրա մեջ երկարատեւ ու հստակ դրսեւորման միջոցով, քանի որ Ալլահը պատկերված է մարդու դեմքի վրա. քիթը ալիֆ-ն է, երկու քթածակերը՝ երկու լամ-երը եւ աչքերը՝ հա’-ն: Հուրուֆիյականները արաբերենի 28 եւ պարսկերենի 32 տառերը համարում էին բոլոր գոյերի հիմքը, քանի որ նրանց մեջ էին տեսնում աստվածային դեմքի դրսեւորումը, ուստի այդ տառերի փորձում էին նմանեցնել նաեւ մարդու դեմքին:
Հուրուֆիյական ուսմունքի մյուս կարեւոր կողմը տիեզերքի մասին պատկերացումներն են: Ըստ նրանց՝ տիեզերքը հավերժ է, տիեզերքի շարժումը եւ մարդկության պատմությունը անցնում է կրկնվող ցիկլերով:  Յուրաքանչյուր ցիկլի սկիզբը նշանավորվում է Ադամի հայտնվելով, իսկ վերջը՝ Դատաստանի օրով: Մի ժամանակային ցիկլի դեպքերը եւ դեմքերը կրկնվում են հաջորդ ցիկլում՝ անընդհատ կրկնության սկզբունքով:
Հուրուֆիաների մոտ հավատի արտահայտվում է հետեւյալ վկայություններով. «Ես վկայում եմ, որ չկա աստված՝ բացի Ֆ Ա Հ-ից (Ֆազալլահի անվան միստիկ բանաձեւը), վկայում եմ, որ Ադամը (այսինքն՝ մարդը) Ալլահի տեղակալն է, վկայում եմ, որ  Մուհամմադը Աստծո մարգարեն է»:
Ֆազալլահ Աստարաբադին եղել է նաեւ պոետ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ, որոնցում տեղ են գտել հուրուֆիյական հայացքները: Նրա ամենամեծ եւ ամենահայտնի գիրքը «Ջավիդան նամեն» է՝ «Հավերժության գիրքը», որը գրված է դասական արաբերենով, եւ իր հետեւորդներն այն համարում են «Ղուրանին հավասար» գիրք: Հայտնի են նաեւ նրա «Վասիյաթ նամե» (ժառանգության գիրք), «Մահաբբաթ նամե» (սիրո գիրք) եւ «Արթ նամե» (գահի գիրք) աշխատությունները:
Հուրուֆիյական ուղղությունը երկար չի գոյատեւել: 17-րդ դար վերջում Իրանում արդեն անհետացել էին հուրուֆիյականները՝ հիմնականում հետապնդումների պատճառով, իսկ Թուրքիայում նրանք ավելի երկար գոյատեւեցին՝ իրենց ներկայացնելով որպես շիա իմամականներ: Հուրուֆիյական ուսմունքը մեծ ազդեցություն է գործել իրանական սուֆիզմի, մասնավորապես՝ բեքթաշիական եղբայրության դերվիշների վրա, որոնք էլ դարձան հուրուֆիյականների գաղափարների կրողները նրանց վերացումից հետո:

Աղբյուրներ՝ Religiocivilis.ru
                  Ислам: Энциклопедический словарь
                    Islamist.ru

Թարգմանեցին՝ Հ. Պալյանը եւ Գ. Հակոբյանը
Tags: Հուրուֆիյականություն
Subscribe

  • Մուհամմադ ալ-Բաքիր

    Աբու Ջաֆար Մուհամմադ իբն Ալի ալ-Բաքիրը 5-րդ շիական իմամն է, իմամ Զեյն ալ-Աբիդինի որդին: Նա իր ամբողջ կյանքն անցկացրել է Մադինայում, եւ…

  • Մեկնաբանությունը

    1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments