Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Մա'րիֆա

Ozil

Մա’րիֆան սուֆիզմում գիտելիքն է, որը ձեռք է բերվում իռացիոնալ ճանապարհով՝ երկարատեւ հոգեւոր պրակտիկայի եւ անձնական զգացումների արդյունքում: Մա՛րիֆայի աղբյուր հանդիսանում են այնպիսի իռացիոնալ կատեգորիաներ, ինչպիսիք են՝ հոգին, ոգեշնչումը, սրտի կանչը եւ այլն: Ի տարբերություն էմպիրիկ գիտելիքների՝ մարիֆան հնարավոր չէ ձեռք բերել օբյեկտիվ հետազոտությունների եւ խնդրին ռացիոնալ մոտեցման միջոցով: Սուֆիները մա՛րիֆան համարում են էզոթերիկ, գաղտնի, թաքնված՝ բատին գիտելիք, որը սկզբունքորեն տարբերվում է էզոթերիկից՝ երեւելիից:
Սովորական գիտության մեջ գիտնականներին անվանում են ալիմ, իսկ մա՚րիֆայի գիտակին՝ ա՚րիֆ: Ա՚րիֆները ներշնչման միջոցով ձեռք են բերում գիտելիքներ Ալլահի, նրա ատրիբուտների, հայտնությունների, ինչպես նաեւ այն ամենի մասին, ինչը հայտնի չէ: Դրա համար նրանց անվանում են «ա
րիֆ բիլլհա»՝ Ալլահից գիտելիքներ ստացող: Սուֆիզմում մա՚րիֆան հասանելի է դառնում միայն ալ-Հակկին անձնվիրաբար ծառայելու դեպքում: Եթե ճգնավորը կարողացել է հասնել հոգեւոր բարձր աստիճանի, ապա Աստված ինքն է նրան բացահայտում թաքնված գիտելիքները: Մա՚րիֆան երբեմն նույնացնում են նաեւ «գնոսիս» բառի հետ, ինչը նշանակում է ճանաչողություն, սակայն «ճանաչողությունը» ամողջովին չի կարող նկարագրել «մա՚րիֆային»:
Սուֆիզմում կատարելության հասնելու ճանապարհը բաժանվում է երեք հիմնական մասերի՝ 1. շարիա,  2. տարիկա,  3 հակիկա: Հակիկան տարբեր ուղղություններում փոխարինվում է մա՚րիֆայով կամ մահաբբայով (սեր): Այսնինքն՝ նրանք կատարելության վերջնական կետերն են, որտեղ մարդը հասնում է Աստծուն կամ միաձուլվում նրա մեջ: Հադիսներից մեկում Մուհամմադն ասել է. «Շարիան իմ խոսքերն են, տարիկան իմ գործերը, իսկ հակիկան՝ իմ ներքին վիճակը»:  Իսկ թուրքական պոեզիայում հանդիպում է այսպիսի բացատրություն՝

1. Շարիան այն փուլն է, երբ քոնը քոնն է, իմը՝ իմը:
2. Տարիկան այն փուլն է, երբ քոնը քոնն է, եւ իմն էլ է քոնը:
3. Մա՚րիֆան այն փուլն է, երբ չկա ոչ «քո» եւ ոչ էլ «իմ»:

Վերջին կետը կամ մակամը՝ մարիֆան եւ մահաբբան, համարվում են նաեւ փոխլրացնող: Այսպես. հայտնի սուֆի ալ-Ղազալին ասել է. «Սերը առանց ճանաչման անհնար է, սիրել կարելի է միայն այն, ինչը գիտես»:

Միստիկական ճանաչողության հասնելը բարդ եւ երկար գործընթաց է, դրա համար պետք է հեռանալ իրականությունից, տեսնել իրերը եւ երևույթները իրենց աբստրակտ ձեւերով: Մա՛րիֆան, իր մեջ ներառելով իռացիոնալ, ինտուիտիվ սկիզբ, ենթադրում է անմիջական շփում Աստծո հետ: Դրա համար միստիկը մի շարք ֆիզիկական եւ հոգեբանական հնարքների, վարժությունների եւ մեթոդների միջոցով հասնում է հոգևոր այնպիսի մաքրության աստիճանի, որ կորցնում է իր սուբստանցիոնալ հատկությունները եւ սուզվում է աստվածային էության մեջ: Զգայական օրգանները կարող են փոխանցել որոշ ինֆորմացիա, սակայն կունենան սուբյեկտիվ բնույթ: Սակայն մարդը բացի ֆիզիկական զգայական օրգաններից ունի նաեւ ոչ մատերիալ հատկություններ՝ ինչպես հոգին եւ գիտակցությունը: Զգացողությունները եւ ընկալումները կարող են լրացվել ինտելեկտով, սակայն միայն սրտի մասնակցությունն է գոյի (մարդկային գոյի) եւ բարձրագույն գոյի (աստվածային գոյի) ճանաչողությունը դարձնում լիարժեք, քանի որ սրտի օգնությամբ է ինտուիցիան ենթագիտակցորեն գտնում ճշմարտությանը տանող ուղին: Ջաֆար աս-Սադիկը սիրտը անվանել է Աստծո տուն՝ բեյթ Ալլահ: Սրտի կացարանը համարվում է կուրծքը (սադր): Մա՛րիֆան հակադրելով ասկետիզմին (զուհդ)՝ սուֆիներն ասում էին, որ ասկեզը ազդում է մարմնի վրա, իսկ մա՚րիֆան՝ սրտի: Բարձրագույն ճշմարտության ընկալումը հայտնության ժամանակ հենց կատարվում է «սրտի աչքով»: Սակայն սիրտը եւս լինում է տարբեր տեսակների՝ տարբեր նպատակներով, այսպես՝

  1. կալբ՝ սիրտ, որը համարվում է հավատի տեղ

  2. ֆուադ՝ սիրտ, որը կապված է մա՚րիֆայի հետ

  3. լուբբ՝ սրտի կենտրոն, որը համարվում է թաուհիդի տեղ

     Աստծուն ծառայելու աղբյուր համարվում է աստվածային հայտնությունը, որը միստիկին տրվում է որպես հանկարծակի լուսավորում, կամ էության խորը ընկալում: Քանի որ Աստված ներկա է իրական աշխարհում, Նա անընդհատ իր մասին հայտնում է «պարզ ապացույցների» եւ տարբեր հայտնությունների միջոցով:
    Աստվածային ճշմարտության հասնելը, սակայն, միայն ջանքերով չի լինում, այն նաեւ աստվածային շնորհ է: Երբ մարդը հասնում է հոգեկան բացարձակ մաքրության, աստված ինքն է բացահայտում նրան թաքնված գիտելիքները եւ տալիս մա՚րիֆան:
   Համեմատելով մա՚րիֆան իլմի հետ՝ համարում են նաեւ, որ իլմը Ալլահի գիտելիքն է, որը համարվում է նրա անբաժան մասնիկը եւ վերաբերվում է Նրա արարած ամեն ինչին, իսկ մա՛րիֆան մարդու գիտելիքն է Ալլահի եւ Նրա իլմի մասին:
   «Մա՚րիֆա» տերմինը ոչ միայն սուֆիների մոտ է հանդիպում, ընդհանրապես իսլամում այն նշանակում է ճանաչողություն կամ Աստծո մասին գիտելիք: Մաքրության եղբայրների համաձայն՝ բոլոր մարդկանց կարելի է բաժանել չորս շերտերի՝ ըստ ճշմարիտ գիտելիքի ձեռքբերման աստիճանի.

  1. մարդիկ, ում տրված է գիտելիք, բայց առանց հավատի

  2. մարդիկ, ում տրված է հավատ, բայց առանց գիտելիքի

  3. մարդիկ, որոնք զուրկ են թե՛ մեկից եւ թե՛ մյուսից

  4. մարդիկ, որոնք ունեն ե՛ւ հավատ, ե՛ւ գիտելիք

  Ահմադ իբն Աթան առաջ բերեց երկու մարիֆաների տարբերություն՝ ճշմարտության մա՚րիֆա (մա՚րիֆաթուլ  հակկ) եւ իրականության մարիֆա (մա՚րիֆաթուլ հակիկա): Առաջինը աստվածային միակության ճանաչողությունն է՝ նրա անունների եւ ատրիբուտների միջոցով, որը հնարավոր է մարդկանց համար, իսկ երկրորդը մարդուն անհասանելի է:
Իբն Արաբիի համար աստվածային էության իրականության ճանաչողությունը բացառված է: «Աստծո իմացությունը» նշանակում է Նրա գոյություն ունենալու իմացությունը, իսկ դա ոչ այլ ինչ է, քան նրա էությունը: Բայց այնուամենայնիվ այդ էությունը անճանաչելի է, եւ միայն գաղափարի եւ կատարելության ատրիբուտները, որ Նրան են վերագրվում, կարող են լինել ճանաչելի:  Իսկ ըստ ալ-Ղազալիի՝ Աստծո մասին մա՚րիֆան բոլոր տեսակի ճանաչողությունների կամ մա՚րիֆաների վերջն է եւ բոլոր գիտությունների (իլմ) պտուղը: Մարդու կողմից աստծո իրական ճանաչողություն չի կարող լինել, սակայն մարդկային գիտելիքը կարող է հասնել Նրա էության մասին որոշակի պատկերացումի:


Աղբյուրները՝ А. Али-заде Исламский энциклопедический словарь. Стр 447
                  А. Шимель Мыр исламского мистицизма Стр 83
                  Франц Розенталь. Торжество знания. Стр 146

Թարգմանեցին՝ Հ. Պալյանը եւ Գ. Հակոբյանը
Tags: Մա'րիֆա
Subscribe

  • Մաուլիդ ան-Նաբի (մարգարեի ծնունդը)

    Այսօր ողջ աշխարհի մուսուլմանները նշում են Մուհամմադի ծննդյան օրը՝ Մաուլիդ ան-Նաբին ( مَوْلِدُ النَّبِي ) : Մաուլիդ ան-Նաբին…

  • Մեկնաբանությունը

    1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments