Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Մուհամմադ ալ-Բաքիր (մաս-2)

Իմամ ալ- Բաքիրն ապրել է պատմական մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կրոնական դոկտրինան հանդիսանում էր հասարակության ինտելեկտուալ եւ քաղաքական կյանքի հիմքը։ Իսլամի առաջին դարի վերջը եւ երկրորդ դարի սկիզբը հանդիսացել է Ղուրանի մասին բոլոր ուսմունքների հիմքերի հաստատման ժամանակաշրջան։ Դա իր մեջ պարունակում էր Ղուրանի վերծանումը, որը իր հերթին հենվում էր Մուհամմադի արարքները եւ խոսքերը հիշելու վրա։ Մադինան, որտեղ Ալ-Բաքիրը բնակվում էր, շարունակում էր մնալ կրոնական ուսմունքների կենտրոն։ Հենց այդ ժամամանակ նա իր զգալի եւ կարևոր դերը խաղաց այդ գործում։
Իմամ Ալ-Բաքիրի ծնունդից մի քանի տասնամյակ առաջ իր պապ Հուսեյն իբն Ալին իր մտերիմների հետ Քերբելայում ոչնչացվեց խալիֆայության զորքերի կողմից։ Սակայն իր կյանքի վերջում Իմամ Ալ-Բաքիրը շիաներին ոչ միայն Իմամաթի հետեւողական տեսություն տվեց, այլեւ հանդիսացավ նաեը Ահլ ալ-բեյթի առանձին իրավական դպրոց, որը ֆիկհի տարբեր ոլորտներին վերաբերվող հարցերի շուրջ հստակ հայացքներ ուներ։
Այդ ժամանակաշրջանում ակնհայտ էին ումմայի ղեկավար լինելու իրավունքին վերաբերվող բազմաթիվ հակասությունները։ Լուրջ քննարկումներ էին ընթանում առաջատարության եւ իմամաթի վերաբերյալ։ Կրոնական եւ փիլիսոփայական տարբեր շարժումների եւ ուղղությունների հետեւորդներ ինչպիսիք էին՝ խարիջիները, կադարիները, մուրջիները, կայսանիները եւ զեյդիները փորձում էին իրենց հուզող հարցերին սեփական պատասխանները գտնել։ Շիական իմամները Իմամ Ալ-Բաքիրի ղեկավարությամբ չէին խուսափում նման հարցերից, այլ առաջարկում էին սեփական լուծումները։
Մրցելով տարբեր հակադիր խմբավորումների հետ Իմամ Ալ-Բաքիրն առաջարկեց իմամաթի հետեւողական դոկտրինան՝ աջակցվող Ղուրանի եւ հադիսների միջոցով։ Իմամաթի ժառանգաբար փոխանցման շեշտադրումը ճիշտ ժամանակին էր, քանի որ շատերը իմամաթը դիտարկում էին, որպես քաղաքական գործ, որը հենվում էր կամ մարդկանց իջմայի, կամ իմամի նշանակման հետ։
Լուրջ փաստարկ էր Ալ-Բաքիրի դպրոցի օգտին այն պնդումը, որ Մուհամմադը որոշել եւ նասս ալ- ջալիի (հստակ նշանակում) միջոցով իր հետնորդ է նշանակել Ալիին։ Դա նշանակում էր, որ Իմամի լիազորությունները կախված չէին ընտրող-մարդկանցից կամ մարդկանց հավատարմությունից (բայա)։ Այսպիսով, նասսա ժառանգաբար փոխանցման բնույթը Ալ- Բաքիրի դոկտրինայի կիզակետն էր։ Նա ծառայում էր, որպես սահմանափակում նասսի հավակնորդների համար, որպես կառավարման իրավունքի։
Իմամ ալ- Բաքիրի հայացքների համաձայն՝ իմամը ժառանգում էր իլմ՝ իրեն շնորհած նասսի արդյունքում։ Այսպիսով, իրական գիտելիքը սահմանափակվում էր միայն Մուհամմադի ընտանիքի իմամով, այլ ոչ թե ընտանիքի ցանկացած անդամով։ Առավել եւս այն չի փոխանցվել հասարակությանը։ Ուստի, համայնքի բոլոր ավանդույթները չէին հանդիսանում օրենքի իրական աղբյուր. թույլատրվում էին միայն իմամների ավանդույթները, կամ Մուհամմադի ավանդույթը՝ միայն հաստատված իմամի կողմից։
Ալ- Բաքիրի դպրոցի կողմից Մուհամմադի մտերիմների հետ կապված նման մոտեցումը փոխեց շիաների իրավական կառուցվածքը, այսպիսով, հիմք հանդիսացավ իրավագիտության առանձին դպրոցի ստեղծմանը։ Շիական իրավունքի եւ դավանաբանության հիմքը ծագել է Ալ- Բաքիրի կողմնակիցների շրջանում։ Բացի այսպիսի տեղեկությունների փոխանցողի դերից, Ալ- Բաքիրը նաեւ հանդիսացել է հոգեւոր առաջնորդ, ով իր կողմնակիցներին ծանոթացրեց էմպիրիկ գիտելիքներին։ Դա արտահայտված է իմամաթի իր տեսության մեջ, որը ցույց էր տալիս իմամի գիտելիքների գերբնական բնույթը, որը շարժման մեջ ներքին իմաստություն է սահմանում։
Ալ-Բաքիրի օրոք շիաների մեջ բաժանում տեղի ունեցավ: Շիաների մի մասը, բողոքելով նոր իմամի պասիվությունից, համախմբվեցին նրա՝ ավելի ակտիվ եղբոր՝ Զեյդ իբն Ալիի շուրջ: Նա, ի տարբերություն ալ-Բաքիրի, Օմայանների դեմ վճռական քայլերի կողմնակից էր, եւ հետևաբար խալիֆ Հիշամի (739-740) դեմ կազմակերպված ապստամբության գլուխ կանգնեց: Ապստամբությունը ճնշվեց, որի ընթացքում Զեյդը զոհվեց: Զեյդի մահից հետո զեյդականներն այդպես էլ չընդունեցին Մուհամմադ ալ-Բաքիրի եւ նրա սերունդների իմամությունը:
Subscribe

  • Հալալ և հարամ

    Հալալը ( արաբ. حلال ՝ թույլատրված, օրինական ) իսլամական իրավունքում թույլատրված իրերն ու գործողություններն են: Հալալի օրինակ…

  • Մեկնաբանությունը

    1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments