Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Մուհամմադ ալ-Բաքիր

Vanucci

Աբու Ջաֆար Մուհամմադ իբն Ալի ալ-Բաքիրը 5-րդ շիական իմամն է, իմամ Զեյն ալ-Աբիդինի որդին: Նա իր ամբողջ կյանքն անցկացրել է Մադինայում, եւ զբաղվել է շիական կրոնական իրավունքի ուսումնասիրությամբ եւ մշակմամբ: Մուհամմադ իբն Ալին իր ժամանակի ամենակիրթ մուսուլմաններից էր։ Նա առանցքային դեր է ունեցել վաղ Իսլամի պատմության մեջ որպես Ղուրանի մեկնության , Մուհամմադի ավանդույթի, ծեսերին եւ հավատքին վերաբերվող բոլոր հարցերի հեղինակավոր գիտակ։ Նա ծնվել է Հիջրայից հետո 57-րդ տարում (677) Մադինայում։ Իմամ Ալ- Բաքիրի հոր եւ մոր տոհմածառերը տանում էին դեպի Ալ-Հասանը եւ Ալ-Հուսեյնը (նա նրանց թոռն էր), որոնք իրենց հերթին Մուհամմադի թոռներն էին։ Նրան սովորաբար կոչում էին Ալ-Բաքիր, ինչը բաքիր ալ-իլմի կարճ տեսակներն էր, ինչն իր հերթին նշանակում էր «մարդ, ով բացատրում է գաղտնի գիտելիքները»։ Դա կապված է իր մեծագույն գիտելիքների եւ այն գործունեության եը դերի հետ, որը նա կատարում էր։ Փաստաթղթերում հանդիպում են բազմաթիվ հակասություններ կապված իր մահվան հետ, որոնք տատանվում են 114 թվականից մինչ 116 Հիջրայից հետո։ Սակայն Ալ- Վակիդիի (117թ.) եւ Իբն Ալ-Հայաթի (118թ.) կողմից նշված տարեթվերն ավելի հավանական են թվում, հաշվի առնելով Տաբարիի կողմից բերված տվյալները, որոնք գրի են առնվել Ալ-Բաքիրի հարազատ եղբայր Զեյդ Իբն Ալիի ապստամբության ժամանակ։

Սուննիական եւ շիական աղբյուրները Իմամ Ալ-Բաքիրին նկարագրում են որպես մեծագույն գիտնականի։ Նա շատ հայտնի է վաղ ֆակիհների շրջանում (իրավագետՆրա ավանդույթը տեղ է գտել հադիսների գլխավոր աշխատություններում եւ իմամն Ալ-Տաբարիի աշխատություններում հեղինակավոր աղբյուր է համարվում։ Սուֆիների շրջանում նույնպես մեջբերվում են Իմամ Ալխ Բաքիրի խոսքերը։ Շիական ավանդության համաձայն՝ (Իսնաաշարի եւ Իսմայիլիական) Ալ-Բաքիրը ընդունվում է որպես իրավական եւ դավաբանական տեսությունների բաժանող, որոնք հետագայում զարգացվել են իր որդի եւ ժառանգորդ Իմամ Ջաֆար աս- Սադիկի կողմից։ Զեյդիների ավանդությունը նույնպես հենվել է Ալ- Բաքիրի ավանդույթի վրա՝ իր հետեւորդ Աբու ալ- Ջարուդի միջոցով։

Ծննդյան ժամանակ նրան ահլ ալ-Բեյթը մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ ընդունեց: Նրանք շատ ուրախ էին, որովհետեւ նա սերում էր մարգարեի երկու թոռներից՝ Հասանից եւ Հուսեյնից: Նրա մայրը մաքուր, պարկեշտ կին էր, հաշիմյան տոհմից: Նրա անունը Ֆաթիմա էր, իմամ Հասանի դուստրն էր, ում անվանում են նաեւ Ումմ Աբդ Ալլահ: Իմամ Զեյն ուլ-Աբիդինը նրան անվանում էր ալ-Սիդիքա (ճշմարիտ):  Իսկ նրա հայրը իմամ Զեյն ալ-Աբիդինն էր՝ իմամ ալ-Հուսեյնի որդին: Նրա պապը նրան Մուհամմադ անվանեց, նաեւ ալ-Բաքիր, եւ դա նրա ծնվելուց դեռ 10 տարի առաջ: Սակայն հետագայում նրան անվանել են նաեւ Աբու Ջաֆար: Նրան բազմաթիվ անուններ են տվել, ինչպես՝ 1. ալ-Ամին (վստահելի), 2. ալ-Շաբիհ (Մարգարեին նման), 3. ալ-Շաքիր (երախտապարտ), 4. ալ-Հադի (ուղի ցույց տվող), 5. ալ-Սաբիր (համբերող), 6. ալ-Շահիդ (ապացույց), սակայն ամենահայտնի անունը 6. ալ-Բաքիրն էր: Աղբյուրներում նշվում է, որ Մուհամմադ ալ-Բաքիրը վարքով նման է եղել մարգարեին, ունեցել է մուգ մազեր, եղել է միջահասակ, բարակիրան, ունեցել է գեղեցիկ ձայն եւ միշտ գլուխը խոնարհած է եղել:

Իմամ Բաքիրը մանկության տարիներից սկսած եղել է շատ խելացի եւ հանճարեղ: Աղբյուրներում նշվում է, որ Ջաբիր իբն Աբդ ալ-Անսարին, չնայած որ շատ ծեր է եղել, եկել է նրա մոտ, նստել նրա առաջ եւ սովորել նրանից: Ջաբիրը հիացել է փոքրիկ իմամի գիտելիքներով եւ ասել է. «Բաքի՛ր, քեզ մեծ իմաստություն է տրվել, մինչ դու դեռ փոքր ես»: Մարգարեի հետեւորդները գիտեին, իմամի գիտելիքների մասին, եւ ամեն անգամ, երբ անլուծելի խնդիր էին ունենում, կամ անհասկանալի հարց, դիմում էին նրան: Նա իր ամբողջ կյանքը զբաղվեց իր գիտելիքնեը մերձավորներին փոխանցելով, քանի որ համարում էր, որ նրան տրվել է աստվածային թաքնված գիտելիքներ, որոնք իմացել է նաեւ Մարգարեն: Իմամի ամբողջ կյանքն անցել է Մադինայում, եւ երբեք դուրս չի եկել այնտեղից: Այնտեղ նա եղել է առաջին ուսուցիչը, գիտական եւ մշակութային շարժման մեծ առաջնորդը: Նա օգտագործում էր մզկիթները՝ որպես դպրոցներ, որտեղ դասավանդում էր իր աշակերտներին:

Մուհամմադ ալ-Բաքիր (մաս-2)


Աղբյուրները՝ www.ghadeer.org/english/shia/shia/5thimam.html
                 А. Али-заде/ Исламский энциклопедический словарь/Ансар, 2007 г/ стр. 535
                 The Life of  Imam Muhammad ibn 'Ali al-Baqir by Baqir Sharaf al-Qarashi/ chapter I
                 The Institute of Ismaili Studies/ “ Muhammad al-Baqir” Arzina R Lalan
                  www.al-islam.org/kaaba14/8.htm

Թարգմանեց՝ Հ. Պալյանը
Tags: Մուհամմադ ալ-Բաքիր
Subscribe

  • Մեկնաբանությունը

    1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Սուֆիզմ. Իշրաք տերմինի նշանակությունը

    «Իշրաք» բառի արմատը` աշրաքա ( أشرق ) արաբերենից թարգմանաբար նշանակում է փայլել, լույս տալ, լուսավորել կամ ճառագայթել: Այն…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments