Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Սուֆիզմ. Իշրաք տերմինի նշանակությունը

pysTFKhGixdkjRjvaOazXsRtux
«Իշրաք» բառի արմատը` աշրաքա (أشرق) արաբերենից թարգմանաբար նշանակում է փայլել, լույս տալ, լուսավորել կամ ճառագայթել: Այն միստիկա-փիլիսոփայական դոկտրինա է, որը մշակել է սուֆի փլիլսոփա Յահյա աս-Սուհրավարդին (մահ. 1191թ.): «Իշրաք» բառը սուֆիզմում նշանակում է. ա) Աստվածային Աբսոլյուտի հայտնությունը՝ որպես բարձրագույն լույս, որը տրվում է նյութական աշխարհից մաքրված միստիկի հոգուն, բ) գոյի առաջացման ընթացք՝ լուսավորությունների (իշրաքաթ) շարքի հետեւանքով:
«Իշրաքը» դարձել է աս-Սուհրավարդիի ուսմունքի հիմնաքարը, եւ նրա ուսմունքը կոչվում է «իշրաքիզմի» փիլիսոփայություն:  Ըստ նրա՝ աշխարհը ստեղծվել է լուսային էմանացիայի միջոցով՝ բացարձակ առաջնային լույսից՝ հիերարխիկ ձեւով: Աշխարհը լույսի արտացոլանք է յոթ գույներով՝ հայելու միջոցով, իսկ հայելին նա համեմատում է մարդկային մաքուր սրտի հետ:

Աս-Սուհրավարդիի ուսմունքի վրա մեծ է զրադաշտականության ազդեցությունը: Այսպես. առաջնային բարձրագույն լուսային էմանացիան՝ պերիպաթետիկների համար առաջնային բանականությունը, նա անվանում է զրադաշտական հրեշտակ Բահմանի անունով, այնուհետեւ, ըստ էմանացիոն հիերարխիայի, գալիս է կրակի հրեշտակը, հետո՝ մետաղների եւ արևի հրեշտակ Շահրիվարը:
Իշրաքիզմի փիլիսոփայության հիմքում ընկած է այն գաղափարը, որ բոլոր ժամանակներում եղել է մի բարձրագույն իմաստություն, որը նույնն է բոլոր կրոնների եւ ժողովուրդների համար: 
Նրա համաձայն՝ իշրաքին հասնելու համար պարտադիր է փիլիսոփայության առկայությունը: Նրա իշրաքային դոկտրինան դասական արաբական փիլիսոփայության մեջ պատճառական ռացիոնալիզմից անցում էր դեպի մի նոր փիլիսփայություն, որտեղ գերակշռում է ասկետիկ փորձը, այսինքն՝ ասկետիկ փորձը եւ հոգու մաքրումը դառնում են պարտադիր պայման՝ փիլիսոփայական դատողությունների եւ ճշմարտության հասնելու համար: Սա նոր մոտեցում էր, քանի որ սուֆիները մերժում էին պերիպաթետիկների ռացիոնալիզմը եւ հակառակը:
Աս-Սուհրավարդին «իշրաք» էր համարում նաև բացարձակ իմաստությունը: Նա «իշրաքին» հասնելու 2 ուղի էր առաջ քաշում՝ անմիջական եւ միջնորդավորված: Առաջինը նա անվանում է «թա՚ալլուհ», այսինքն ընկղմվելը աստվածայինի մեջ, իսկ երկրորդը՝ «բահս»՝ հետազոտություն: Յուրաքանչյուր ունի կատարելության հասնելու իր աստիճանները, ընդ որում՝ թա՚ալլուհը գերակայություն ունի. այն դեպքում, երբ այն հակասի «հետազոտության արդյունքներին, ապա հենց ինքը կլինի ճշմարիտը, քանի որ ճանաչողության այս ձեւի կատարելությունը ավելի բարձր է գնահատվում: Մարդկության մեջ միշտ կա մեկը, ով բացարձակ կատարելագործված է անմիջական ճանաչողության միջոցով, եւ նա էլ համարվում է մարդկության իրական ռա’սը՝ գլուխը եւ Աստծո փոխարինողը երկրի վրա, նույնիսկ եթե նա բացարձակապես պասիվ է եւ աշխարհիկ իշխանություն չունի: Հենց այս սկզբունքի վրա էլ հիմնված է իշրաքիզմի քաղաքական տեսությունը: Աս-Սուհրավարդին վճռական էր այն հարցում, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ ռա՚սը լինի մեկը, ով կատարյալ է «բահս»-ով, սակայն զուրկ է «թա’ալլուհից», բայց եթե լինեն «թա’ալլուհով» երկու կատարելության հասածներ, ովքեր տարբերվում են «բահս»-ի աստիճանով, ապա նախապատվությունը տրվում է նրան, ով վերջինով ավելի կատարյալ է: Եթե իրական ռա’սը աշխարհիկ իշխանություն չունի, ապա այդ ժամանակաշրջանը համարվում է լուսավորված, իսկ եթե ոչ, ապա աշխարհում իշխում է խավարը: Այսպիսի կատարյալ ռա’սերը համապատասխանում են շիաների մոտ իմամներին, իսկ սուֆիների մոտ ժամանակաշրջանի «սյուներին», որոնք համարվում էին աշխարհի եւ Աստծո կապը եւ առանց որոնց չեն կարող կատարվել աշխարհիկ գործերը: Նրանք ունեն լիարժեք եւ անփոփոխ իմաստություն, ուստի իրական իմաստությունը՝ իշրաքը հավերժ է:

Իշրաքի ուսմունքի մեջ հիմնական տեղ է գրավում «լույսի» գաղափարը: Առաջնային գոյը կամ էությունը նա անվանում է լույսերի լույս, սակայն արտաբխեցվելով հերթականությամբ ի վերջո հասնում է նյութական աշխարհին եւ կորցնում է գործունությունը եւ էմանացիոն հատկությունը: Լույսը արտաբխեցվում է հրեշտակային հիերարխիայի միջոցով, ըստ նրա՝ աշխարհում ամեն ինչ ունի իր հրեշտակը, իսկ մարդկության հրեշտակը Գաբրիելն է: Այստեղ առաջ է գալիս լույս եւ խավար հակադրությունը: Խավարը հավերժ է ինչպես լույսը, միշտ կապված է նրա հետ, սակայն խավարը գոյ չէ, եւ միայն լույսի բացակայությունն է, այսինքն՝ ի տարբերություն լույսի՝ այն չի կարող այլ գոյերի սկզբնաղբյուր լինել եւ իրենից այլ իրեր առաջացնել: Աս-Սուհրավարդին ամբողջ տիեզերքը բաժանում էր 2 աշխարհների՝ մետաֆիզիկական եւ ֆիզիկական, որոնք առաջացել են լուսային էմանացիայի միջոցով, ընդ որում՝ ֆիզիկականը մետաֆիզիկականի էմանացիան է համարվում: Այս աշխարհների լույսերը եւս տարբեր բառերով էր կոչում. մետաֆիզիկական աշխարհի լույսը նուռ-ն է, որը տեսանելի չէ նյութական աշխարհի եւ սովորական մարդկանց համար: Այն ընկալելու համար մարդու սիրտը պետք է բացարձակ մաքուր լինի, հեռու ֆիզիկական աշխարհից: Իսկ ֆիզիկական կամ մատերիալ աշխարհի լույսը նա անվանում ՝ դու’, որը տեսանելի է բոլորին:

Աղբյուրը՝
Исламский энциклопедический словарь

Թարգմանեց՝ Հ. Պալյանը
Tags: Սուֆիզմ. Իշրաք տերմինի նշանակությունը
Subscribe

  • Մեկնաբանությունը

    1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Մուհամմադ ալ-Բաքիր

    Աբու Ջաֆար Մուհամմադ իբն Ալի ալ-Բաքիրը 5-րդ շիական իմամն է, իմամ Զեյն ալ-Աբիդինի որդին: Նա իր ամբողջ կյանքն անցկացրել է Մադինայում, եւ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments