Գևորգ Հակոբյան (armislam) wrote,
Գևորգ Հակոբյան
armislam

Մեկնաբանությունը

1. Բարեգութ և մեծահոգի Ալլահի անունով

Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է իրենց խոսքերը և արարքները սկսեն հենց այդ արտահայտությամբ: Մուհամմադը իր հադիսներից մեկում ասել է. «Ոչ մի գործ հարթ չի ընթանա, եթե չսկսվի «բիսմիլլահ» արտահայտությամբ»:

2. Փառք Ալլահին՝ աշխարհների տիրակալին

Ալլահն արժանի է ամեն տեսակի գովեստի աշխարհի, յուրաքանչյուր կենդանի էակի արարման համար՝ օժտելով նրանց կյանքով:

3. Բարեգութ և մեծահոգի (Ալլահին)

Նա բարեգութ է բոլորի նկատմամբ՝ և՛ քաֆիրների, և՛ մուսուլմանների, և՛ հավատացյալների, և՛ անհավատների: Այս որակները արաբերենում արտահայտված են մեկ անունով՝ «ռահման»: Այն կիրառվում է միայն Ալլահին մատնանշելիս:
Իսկ արաբերեն «ռահիմ» բառը, որը դարձյալ արտահայտում է Ալլահի միևնույն որակները, կիրառվում է միայն մատնանշելով մուսուլմաններին, ում հանդեպ Ահեղ դատաստանի օրը Ալլահը մեծահոգություն կդրսևորի:


4. Ահեղ դատաստանի արքային

«Յաում ադ-Դինի»՝ ահեղ դատաստանի օրը Ալլահի ծառաներին կրկին կվերադարձնեն կյանքը և կներկայացնեն իրենց կատարածների հաշվետվությունը: Լավը կպարգևատրվի, իսկ վատը կպատժվի: Կարդալով այս սուրան՝ ուղղահավատը խոստանում է հիշել Ահեղ դատաստանի օրվա մասին, երբ հարցնողը կլինի հենց Ալլահը և որպեսզի ամոթ չզգա վերջինիս առջև՝ պատրաստվում է այդ օրվան:

5. Քեզ ենք մենք երկրպագում և քեզ ենք դիմում (օգնության խնդրանքով)

Այս այաթի տակ հիմնականում հասկացվում է աղոթքի իրականացումը՝ օրական 5 անգամ, պահքը, Ղուրանի ընթերցումը և այլ ծեսերի կատարումը: Այո, դա Ալլահին ծառայելն է, բայց միևնույն ժամանակ Ալլահին հաճո ցանկացած գործ դարձյալ նրան ծառայելն է: Այսպիսով, Ալլահի ցուցումները կատարող մարդը մշտապես աստվածային ծառայություն է կատարվում, այսինքն գտնվում է աղոթքի վիճակում՝ Աստծո հետ շփման մեջ: Ալլահը կարգադրում է միայն ազնիվ ուղով հոգալ ապրուստը, այսինքն նրանք, ովքեր իրենց հանապազորյա հացը վաստակում են ազնիվ ուղով, ծառայում են Աստծուն: Բնականաբար ընդունելով սեփական ազնիվ գործերը որպես ծառայություն Աստծուն՝ չպետք է մոռանալ ծառայելու մյուս տարրերի մասին, ինչպես օրինակ աղոթքը և պահքը: Այսպիսով, «իյյաքա նաբուդու» նշանակում է «կանենք այն, ինչ կկարգադրես»: Այսպիսով, սա մի մեծ խոստում է, որը տրվում է Աստծուն:
«Իյյաքա նասթա
ին»-ի իմաստն է՝ «Միայն Աստծուց ենք օգնություն խնդրում»: Սովորաբար Աստծուց և մարդկանցից օգնություն են խնդրում ծայրահեղ դեպքերում. երբ ուժերը չեն հերիքում սկսած գործը ավարտին հասցնելու համար: Ոչինչ չձեռնարկելով և ալարելով չարժե օգնություն խնդրել: Ինչպես տեսնում ենք, երկու դեպքում էլ Աստծուն դիմումը արված է հոգնակի թվով: Իսլամում սա համընդհանուր լինելու, կոլեկտիվիզմի արտահայտությունն է:

6. Ցու՛յց տուր մեզ ճշմարիտ ուղին

«Ահդա» բայը, որն այստեղ օգտագործվել է հրամայական ձևով, նշանակում է «տանել ճշմարիտ ուղով»: Ըստ աստվածաբանների կարծիքի՝ գոյություն ունի «ճիշտ ուղու վրա դնելու» մի քանի մակարդակ:
1. Բնածին բնազդները, օրինակ նորածինը կարող է ծծել մոր կուրծքը, փակել աչքերը վտանգի դեպքում, լաց լինել սով զգալու դեպքում, և ոչ մեկը նրան չի սովորեցրել դա:
2. Զգայարանների ընդունակությունները՝ հոտառությունը, լսողությունը, տեսողությունը. սրանց միջոցով նույնպես կարելի է որոշակի ուղի գտնել, սակայն դրանք բավարար չեն և կարող են հասցնել միայն որոշակի սահմանների:
3. Բանականությունը, որի միջոցով մարդը ուղղում է զգայարանների կողմից թույլ տրված սխալները. օրինակ, ջրային մակերեսի վրա հնարավոր է տեսնել որևէ առարկայի շեղված արտացոլումը. դա աչքերի ինֆորմացիան է, իսկ բանականությունը հուշում է, որ դա արտացոլում է և իրականում առարկան ունի իր ճիշտ ձևը:
Հիվանդ մարդուն համեղ ուտեստը կարող է անհամ թվալ, սակայն դարձյալ բանականությունը կհուշի, որ դա հիվանդության հետևանք է, և իրականում կերակուրը համեղ է: Այստեղ էլ ծառանում է հետևյալ հարցը. «Փաստորեն, բանականության միջոցով հնարավոր է ճանաչել ամեն ինչ, այն կարող է կանգնեցնել ճիշտ ուղու վրա»: Շատերը կպատասխանեն «Այո՛»: Սակայն մուսուլմանները կասեն. «Նույնիսկ բանականությունը ունակ չէ ամբողջությամբ տանել դեպի ճշմարիտ ուղի: Նայեք աշխարհին. բոլոր նրանք, ովքեր օգտագործում են բանականությունը, գնում են տարբեր ուղիներով, և յուրաքանչյուրն իր ուղին է ճշմարիտ համարում: Կա մեկը, ով որոշում է կայացնում նաև բանականության վրա: Եվ սա ճշմարիտ ուղու վրա դնելու չորրորդ և ամենաբարձր աստիճանն է:

4. Աստվածային ցուցումները: Ալլահը, արարելով մարդուն, գիտի դեպի բարեկեցություն տանող ուղին երկնքում և երկրի վրա: Այդ պատճառով կրոնական ցուցումներ ուղարկելով իր ծառաներին՝ ճիշտ ուղու վրա է դնում նրանց: Նրա ցուցումներից վերջինն իսլամն է:

7. (Ցու՛յց տուր այն (ուղին)) նրանց, ում դու շնորհել ես (բարեկեցություն), ում վրա չես զայրացել, այլ ոչ թե մոլորյալներին:

«Բարօրության, բարեկեցության» են հասնում մարգարեները, ուղղահավատները, «շահիդները»՝ Իսլամի համար արյուն թափած և բարեպաշտ մուսուլմանները: «Զայրույթի» տակ են հուդայականները:
Հուդայականները ենթարկվեցին Ալլահի զայրույթին շատ պատճառներով, այդ թվում մարգարեներին սպանելու, Ալլահի առջև տված խոստումները չկատարելու համար: Բայց ամենակարևորը նրանք չհետևեցին նրան, ինչ գիտեին: Ալլահը նրանց գիտելիք շնորհեց, սակայն նրանք չօգտագործեցին դա, այսինքն չհետևեցին նրա կողմից ցույց տված ուղուն: Հետևաբար, չպետք է կրկնել հուդայականների կողմից թույլ տրված սխալները:
Մուսուլմանները գտնում են, որ «Մոլորյալները» քրիստոնյաներն են: Քրիստոնյաները «մոլորյալ» են համարվում մի քանի պատճառով: Դրանցից հիմնականն այն է, որ սեփական նպատակներին հասնելու համար նրանք ընտրեցին իրենց ուղին, այլ ոչ թե այն, որ Ալլահն է ցույց տվել, այսինքն մեղավոր զգալով Հիսուս մարգարեի առջև և նրան հաճո լինելու համար նրանք իրենց ձևով էին աղոթում և ծեսերը կատարում: Սա համարվում է դարձյալ սխալ ուղի: Այսպիսով, այաթի իմաստը կայանում է սրանում. «
Օ՛ Ալլահ, տար մեզ մարգարեների և բարեպաշտների ուղով, այլ ոչ թե հուդայականների և քրիստոնյաների:

Այս սուրայի այաթները թեև կարճ են, սակայն խորը իմաստ են պարունակում: Այդ պատճառով այս սուրան անվանում են նաև «Ումմ ալ-Կուրան»՝ Ղուրանի մայր: Այս սուրան գովեստ է Ալլահին, նրա արժանիքների շարադրումն է: Այս սուրան խոնարհում է Ալլահի առջև, հավատքն է նրան, ներման խնդրանք է, ապագայի նկատմամբ հույս: Աղոթք, որը հաստատում է ճշմարիտ ուղին և հեռու է պահում սխալից: Այդ պատճառով այս սուրան կարգադրված է ասել նամազի ժամանակ և բազմիցս կրկնել այն՝ իմաստը ըմբռնելու, ապա և մտորելու համար
:
Subscribe

  • Մուհամմադ ալ-Բաքիր

    Աբու Ջաֆար Մուհամմադ իբն Ալի ալ-Բաքիրը 5-րդ շիական իմամն է, իմամ Զեյն ալ-Աբիդինի որդին: Նա իր ամբողջ կյանքն անցկացրել է Մադինայում, եւ…

  • Ալ-Ֆաթիհա

    1. سورة الفاتحة بِسْمِ اللهِ الرَّحْمنِ الرَّحِيمِِ .1 الْحَمْدُ…

  • Սուֆիզմ. Իշրաք տերմինի նշանակությունը

    «Իշրաք» բառի արմատը` աշրաքա ( أشرق ) արաբերենից թարգմանաբար նշանակում է փայլել, լույս տալ, լուսավորել կամ ճառագայթել: Այն…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments