Tags: Մուհամմադ. կյանքը և գործունեությունը

Մուհամմադ. կյանքը և գործունեությունը

       Մուհամմադը համարվում է մարդկությանը ուղարկված վերջին առաքյալը (Ղուրան 3։ 144; 48; 29)։ Իսլամի համաձայն նրանից հետո այլևս մարգարեներ չեն լինելու մինչև Ահեղ դատաստանը։ Համաձայն որոշ ավանդույթների ՝ Մուհամմադը ծնվել է Մեքքայում, Փղի տարում՝ ռաբի ալ-աուալ ամսվա 9-րդ օրը (այս տարեթիվը համապատասխանում է 570թ.-ին)։ Մուսուլմանական ավանդույթի համաձայն՝ մարգարեի ծնունդը նշանավորվել է բազմաթիվ հրաշքներով (պարսից շահերի պալատում հանգչել է դարերով վառվող կրակը, Սավա լճի մոտ քանդվել են եկեղեցիներ)։

       Մուհամմադը սերում էր Կուրայշ ցեղի Հաշիմյան ազդեցիկ տոհմից։ Մ.-ի հեղինակությունը բարձրացնելու նպատակով մուսուլմանները փորձում են նրա տոհմածառը հասցնել մինչև Իբրահիմ (Աբրահամ) և արաբների նախահայր հանդիսացող Իսմայիլ։ Մուհամմադի հայրը՝ Աբդալլահ իբն Աբդ ալ-Մուտտալիբը, մահացել է նրա ծնունդից առաջ։ Մուհամմադ (արաբ.` փառաբանված) անունը երեխայի համար որոշել է իր պապը։ Մայրը՝ Ամինան, մահացել է Մադինայից՝ Աբդալլահի գերեզմանից վերադառնալու ճանապարհին, երբ Մուհամմադը դեռ 6 տարեկան էր։  Այնուհետև նրա խնամակալը դարձավ պապը՝ Աբդ ալ-Մուտտալիբը, սակայն 2 տարի անց նա ևս  մահացավ, որից հետո երեխային իր մոտ վերցրեց հորեղբայրը՝ Աբու Տալիբը, ով մեծ ազդեցություն ունեցավ նրա հետագա դաստիարակման գործում։ Մուհամմադը սկզբնական շրջանում զբաղվում էր հովվությամբ, իսկ հետո նաև մասնակցում էր հորեղբոր առևտրական գործերին։ Մի անգամ Աբու Տալիբը նրան իր հետ տարավ Սիրիա, որտեղ նրանք հանդիպեցին Բախիրա անունով մի վանականի, ով հաստատեց Մուհամմադի աստվածային առաքելությունը։ 15 տարեկան հասակում նա մասնակցում է միջցեղային պատերազմի, որը ստացավ ալ-Ֆիջար (անօրինական պատերազմ) անվանումը, քանի որ ռազմական գործողությունները ընթանում էին նույնիսկ այն ամիսների ընթացքում, երբ արաբների համար արգելված է պատերազմներ վարել։ Պատերազմը ավարտվեց 4 տարի անց՝ կուրայշցիների լիակատար հաղթանակով։

       Այնուհետև Մուհամմադը սկսեց զբաղվել առևտրային գործարքներով: Շուտով նրան վարձակալում է հարուստ և ազդեցիկ Խադիջան։ Մուհամմադը մեծ քարավանով մեկնում է Սիրիա և, 3 ամիս անց վերադառնալով, Խադիջային ապահովում է շատ մեծ եկամուտով։ Խադիջան ամուսնության առաջարկ է անում Մուհամմադին, և վերջինս  տալիս է իր համաձայնությունը։ Այդ ժամանակ մարգարեն 25 տարեկան էր, և 15 տարով ավելի երիտասարդ էր իր կնոջից։ Նրանք ունեցան 6 երեխա, որոնցից 2 տղաները՝ Կասիմը և Աբդալլահը մահացան փոքր հասակում, իսկ աղջիկներից միայն Ֆատիման տեսավ հոր մահը. մյուսները մահացան նրա կյանքի ընթացքում։ Մուսուլմանական աղբյուրների համաձայն՝ 605թ.-ին սկսվեց Քաաբայի վերանորոգումը, և հենց Մուհամմադը սեփական ձեռքերով տեղադրեց «Սև քարը»։


Մարգարեության սկիզբը և մեքքայական շրջանը


Մադինայական շրջան

Մուհամմադի այլ անունները


Աղբյուրներ՝ Իբն Հիշամ, "Մարգարեական սիրա"
                     Ислам: Энциклопедический словарь



Թարգմանեցին՝ Հ. Աղաքարյանը, Լ. Արզաքանցյանը և Գ. Հակոբյանը